ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սաստիկ հրդեհ Մոսկվայի Ռազմական համալսարանի հանրակացարանում

ՌԴ մայրաքաղաքում գիշերը մասշտաբային հրդեհ է եղել։ Այն բռնկվել է ՊՆ Ռազմական համալսարանի հանրակացարանում։ Տարհանվել է մոտ 100 մարդ։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան, փոխանցում է TASS-ը։

Կրակն ինտենսիվորեն տարածվել է տանիքում և երրորդ հարկում, հրդեհի մակերեսը կազմել է 1000քմ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ շենքի տանիքը փլվել է։ Փայտե կառուցատարրերը, խիտ ծուխը բարդացրել են հրդեհաշիջման աշխատանքները։

Կրակի դեմ պայքարել է 120 հրշեջ, գործի է դրվել 29 միավոր տեխնիկա։ Հրդեհի բռնկման պատճառը հայտնի չէ։

Քաղաքականություն