Արտահերթ դատական նիստ է հրավիրվել Արմեն Չարչյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործով Երևանի ընդհանուր իավասության առաջին ատյանի դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում արտահերթ նիստ է հրավիրվել նրան գրավով ազատ արձակելու վերաբերյալ: Արմեն Չարչյանը դատական նիստին չի ներկայացել առողջական խնդիրների պատճառով։ Նշենք, որ Արմեն Չարչյանը առողջական խնդիրներ ունի։ Նրա փաստաբանի փոխանցմամբ՝ Չարչյանի առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել է։ Հավելենք, որ Արմեն Չարչյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Սակայն, նորից էր կալանավորվել։ Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար: Քվեարկությունից օրեր առաջ համացանցում տարածվել էր «Իզմիրլյանի» աշխատակիցների հետ Չարչյանի ժողովի ձայնագրությունը։ 
 

Քաղաքականություն