Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գալշոյան փողոցի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա։ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, ոստիկաններն ու քննիչները պարզել են, մահացածը նույն փողոցի շենքերից մեկի բնակիչ՝ 32-ամյա Դավիթ Ի-ն էր։  Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ 
 

Քաղաքականություն