Սեպտեմբերի 27-ին հոգեհանգիստ կկատարվի արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին

Սեպտեմբերի 27-ին հոգեհանգիստ կկատարվի արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ ավագ քահանա Մելիքյանը:
 

«Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ին, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար»,- նշված է գրառման մեջ։
 

Նույն օրը Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ։

Քաղաքականություն

Պատահարներ