Տիգրան Արզաքանցյանը նոր կուսակցություն է հիմնել

Տիգրան Արզաքանցյանն իր թիմակիցների հետ դուրս է գալիս Դեմկուսի շարքերից։
 

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Արզաքանցյանը հայտնել է, որ արդեն իսկ ստեղծվել է նոր կուսակցություն, որի անդամների ու նաև կուսակցության գործունեության մասին կհայտարարեն շուտով։ Արզաքանցյանը նաև նշել է, որ իրենց կուսակցությունը փորձում է համագործակցության եզրեր գտնել արտախորհրդարանական և խորհրդարանական ուժերի հետ։
 

Առաջիկայում նախատեսված է նաև համագումար նիստը, որից հետո շատ բան պարզ կդառնա։
 

Անվանման մասին Արզաքանցյանը նախընտրել է դեռևս լռել, սակայն հայտարարել է՝ քաղաքական դաշտում լայն համագործակցություն են սկսել։ Մասնավորապես, արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության եզրեր են փորձում գտնել՝ հանդիպումներ ու քննարկումներ են կազմակերպում։
 

«Այն հարցերը ինչպես տանում ենք առաջ, քննարկում ենք՝ հուսով եմ կյանքի կկոչվեն։ Այն խնդիրներն են, որ ուզում էինք գայինք, ծրագրի մեջ մտցնեիք, կատարեինք մեր ժողովրդի, երկրի, անվտանգության, տնտեսությունը զարգացնելու համար։ Եթե մենք խորհրդարանում չենք՝ իշխանության կազմում չենք, մենք կարղանում ենք այսօր փորձենք արտախորհրդարանական շրջանակներում, հանձնաժողովի շրջանակներում տանել առաջ», - հայտարարել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ