ԱՄՆ-ում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ գնացքում եղել է մոտ 147 ուղևոր

Ամերիկյան Մոնտանա նահանգում Amtrak ընկերության ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով երեք մարդ է զոհվել, հաղորդում է CBS հեռուստաալիքը ՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

 

«Լիբերթի օկրուգի շերիֆի տվյալներով ՝ հաստատվել է առնվազն երեք մահվան դեպք»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ի երկաթուղային ուղևորատար Amtrak ընկերությունը տեղեկացրել էր, որ գնացքը դուրս է եկել ռելսերից Ջոպլին բնակավայրի մոտակայքում: Վթարի պահին գնացքում եղել է մոտ 147 ուղևոր և անձնակազմի 13 անդամ։ Ընկերությունը հայտարարել է տուժածների և գնացքից ուղևորներին տարհանելու մասին:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ