Արմավիրում BMW X5-ը վթար է ենթարկվել ու կողաշրջվել. կան վիրավորներ

Արմավիրի մարզում այսօր Ժամը 00:10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Սամվել Ջավադյանը իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել, հայտնում է shamshyan.com-ը։  

Վթարի հետևանքով Ս. Ջավադյանն ու ուղևոր, 31-ամյա Արման Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:  Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 



 

Քաղաքականություն

Պատահարներ