Խոշոր ավտովթար Եղվարդի մոտակայքում. կան տուժածներ

Այսօր ժամը 04:37-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ կա տուժած։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ «Mercedes-Benz C180» մակինշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Գ․, ծնված 1993 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և սահել ձորակը (մոտ 3 մ)։ 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազատար խողովակից արտահոսքը: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին և ուղևոր Գ․ Խ․-ին (ծնված 2000 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ: 


 

Քաղաքականություն

Պատահարներ