Խոշոր ավտովթար Կատայքի մարզում. 28-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է գազախողովակներին. կան վիրավորներ. Shamshyan. com

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը  05:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Տարոն Գ.-ն իր վարած  Mercedes մակնիշի  ավտոմեքենայով  Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի   3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևաքնով  Տարոն Գ.-ն և նրա ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Գոռ Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: 

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Եղվարդի ԳԳՄ-ի ծառայողները, ովքեր մի քանի ժամ աշխատում էին , որպեսզի վթարված հենասյուներն ու խողովակները վերականգնեն, որ բնակչության գազամակատարարումը   կարճ ժամանակում վերականգնվի:

Քաղաքականություն

Պատահարներ