Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Nissan X-Trail-ն ու Nissan Skyline-ը. Nissan-ներից մեկը հայտնվել է ձորակում

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:   Ժամը 16:00-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Թորոս գյուղի վարչական տարածքում, ճամբարի հարևանությամբ բախվել են Պետրոս Մխոյանի վարած Nissan X-Trail և Գաբրիել Աղաջանյանի վարած Nissan Skyline մակնիշի ավտոմեքենաները:   Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Nissan Skyline-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում, իսկ Nissan X-Trail-ը միակողմանի փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը:   Վթարի հետևանքով, 1 հոգի տեղափոխվել է Աշոցք գյուղի «Տիրամայր Նարեկ» բժշկական կենտրոն:   

Քաղաքականություն

Պատահարներ