Արագածոտնում Volkswagen-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 38-ամյա Քաջիկ Խ-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 68 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին։ Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը, վթարի հետևանքով Քաջիկ Խ-ն և նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 27-ամյա Հռիփսիմե Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Լրատվականի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը ամուսիններ են։

Քաղաքականություն

Պատահարներ