Նախկին պատգամավորի որդու կրակոցների գործով ևս մեկ վիրավոր է տեղափոխվել հիվանդանոց. նա թաքնվել է իրավապահներից

Երեկ Sаmshyan.com-ը գրել էր, որ Աբովյան փողոցում «Կինո Մոսկվայի» հարևանությամբ հնչած կրակոցներից տուժած երիտասարդներից մեկը Տավուշի մարզի բնակիչ, 23-ամյա Արման Խաչատրյանը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է: ArmLur.am-ը հայտնում է, որ նախաքննական մարմինը պարզել է, թե ով է ենթադրյալ կրակոցներ իրականացրած անձը, որին այս պահին փնտրում են:

 

Ավելին, լրատվակյանին քիչ առաջ հայտնի դաձավ, որ սեպտեմբերի 24-ի Աբովյան փողոցում «Կինո Մոսկվայի» հարևանությամբ հնչած կրակոցներից, կրակոցներից եւս մեկ անձի են տեղափոխել հիվանդանոց: Ասել է, թե նա թաքնված է եղել իրավապահներից եւ ըստ էության հրազենի հասցրած վնասվածքն այն աստիճան խորն է եղել, որ ստիպված են եղել տեղափոխել հիվանդանոց:

 

Ինչպես հայտնի է 2021 թվականի սեպտեմբերի 24-ին, կրակոցներին էին հնչել Աբովյան փողոցում, ինչի արդյունքում հրազենից վիրավորումներ էին ստացել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի որդին՝ 24-ամյա Սերգեյ Մելիքյանը եւ եւս մեկ անձ, որը մահացավ հիվանդանոցում: ԵՎ ահա կրկին նույն կրակոցների դեպքով հիվանդանոց է տեղափոխվում եւս մեկ երիտասարդ: Սսացվում է, որ հնչած կրակոցներից տուժել է երեք անձ:

Փաստի առթիվ քննչական 3-րդ բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Քաղաքականություն