ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մակրոնի վրա հավկիթ են նետել. տղամարդուն ձերբակալել են

Ֆրանսայի նախագահ Էմանուել Մակրոնի վրա Լիոնում հավկիթ նետած տղամարդը բերման է ենթարկվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով BFMTV-ին:

Ձերբակալվածը մեղադրվում է պետական իշխանությամբ օժտված անձի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Eurexpo ցուցահանդեսի ժամանակ տղամարդը Ֆրանսիայի նախագահի վրա անհայտ առարկա էր նետվել: Ըստ նախնական տեղեկությունների ՝ դա հավկիթ է եղել: Իրավապահ ծառայությունը բերման է ենթարկել երիտասարդին, ով բղավել է «կեցցե հեղափոխությունը»:

Քաղաքականություն

Պատահարներ