26-ամյա վարորդը Ford Focus-ով տապալել է էլեկտրասյունն ու շրջվել․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 26-ամյա Զոհրաբ Մ-ն իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով Կանաչուտ-Դեղձուտ գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել մասամբ ճանապարհի երթևեկելի գոտում։  

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Զոհրաբ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։  Կայքը հայտնում է, որ տապալված էլեկտրասյան պատճառով մի քանի գյուղեր հոսանքազրկվել են, և օպերատիվորեն ժամանած «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները տեղում ձեռնարկում էին անհրաժեշտ գործողություններ՝ խնդիրն արագ կարգավորելու և գյուղերոմ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ։ 

Քաղաքականություն

Պատահարներ