ԵԽԽՎ-ն ընդունեց Ադրբեջանի առաջարկը, որ Սուրբ Ղազանչեցոցը անվանեն «Ղազանչի»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում անցկացվել է «Հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար խնդիրների հետևանքները» թեմայով քննարկում: Քննարկման է դրված նաև համանուն բանաձևը:

Բանաձևը պատրաստվել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող Փոլ Գավանի  զեկույցի հիման վրա:

Ադրբեջանական պատվիրակությունը առաջարկություն է ներկայացրել բանաձևում Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անվանումը դարձնել Ղազանչեցոց/Ղազանչի: Հայկական պատվիրակությունը դեմ է արտահայտվել դրան՝ նշելով, որ այն կառուցվել է հայերի կողմից` հայերի համար:

Սակայն, առաջարկությունն ընդունվեց ԵԽԽՎ մեծամասնության կողմից` ձայների 80 «կողմ», 18 «դեմ» և 3 «ձեռնպահ» հարաբերակցությամբ:
 

Քաղաքականություն