Ֆեյսբուքով ենք կարդացել, հետո իմացել, որ վիրավորվող է եղել. Կութի համայնքապետ

Այսօր հայտնի դարձավ, որ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից զինծառայող հրազենային վիրավորում է ստացել։

ArmDaily.am-ի հետ զրույցում Կութի համայնքապետ Սիմո Չիտչյանը ասել է, որ գյուղում չեն լսել կրակոցի ձայն, և ամեն ինչ հանգիստ է։

«Ոչ մեկը ոչ մի կրակոց չի լսել։ Մենք չենք էլ իմացել, ֆեյսբուքով ենք կարդացել, հետո իմացել, որ վիրավորվող է եղել։ Ընդհանրապես կրակոց չի լսվել, դրա համար էլ մենք տեղեկություն չունենք»,- ասել է Չիտչյանը։

Ինչ վերաբերում է գյուղում իրավիճակին՝ համայնքապետը նշում է, որ ոչ մի փոփոխություն չկա, ամեն ինչ նույնն է։

 

Քաղաքականություն

Պատահարներ