Խանումյանի խորհրդականն Արցախից տեղահանվածներին իբրև թե «տեղավորել է» հյուրանոցներում, սակայն իրականում նման անձինք չեն եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


 

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի խորհրդականը հայտնվել է սկանդալի կիզակետում: Բացահայտվել է, որ Խանումյանի խորհրդականն Արցախից տեղահանվածներին իբրև թե «տեղավորել է» տարբեր հյուրանոցներում, սակայն իրականում նման անձինք չեն եղել, իսկ ծախսերը «գրպանել է»։


 

Արցախի աղբյուրները փոխանցում են, որ Խանումյանի խորհրդականը նրա մտերիմն է, ու հիմա անհասկանալի է՝ խորհրդականը ինքնագործունեությամբ է զբաղվել, թե նախարարի գիտությամբ է արել ամեն բան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ամենը բացահայտել են Արցախի իրավապահ մարմինները, այժմ քրեական գործ է հարուցված, ու ուսումնասիրություններ են իրականացվում, թե ինչպես կարող էին այդ գումարները գրպանել, երբ 44-օրյա պատերազմից հետո Արցախում տարբեր սոցիալական խնդիրներ են առկա»:

Քաղաքականություն

Պատահարներ