Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Փարպի գյուղի սկզբնամասում բախվել են Nissan-ն ու ВАЗ 21723-ը

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Փարպի գյուղի սկզբնամասում բախվել են  71-ամյա Մկրտիչ Մ.-ի վարած ВАЗ 21723 մակնիշի և Երևանի բնակիչ, 27-ամյա Արամ Գ.-ի վարած  Nissan մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:  

 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրմանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  նույն վաշտի ավագ հետաքննիչ  Հայկ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Քաղաքականություն

Պատահարներ