ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինսկում հակաահաբեկչական գործողության ժամանակ ԿԳԲ-ի աշխատակիցը մահացու վիրավորում է ստացել

Մինսկում ԿԳԲ-ի աշխատակիցը սպանվել է հակաահաբեկչական գործողության ժամանակ: Նախարարության տվյալներով՝ ուժայինների ուղղությամբ կրակ է բացվել, երբ նրանք ստուգում էին այն հասցեները, որտեղ կարող էին լինել ահաբեկչական գործողություններին մասնակցող անձինք: Ինչպես հայտնում է RT-ն,  հանցագործը ոչնչացվել է պատասխան կրակով:

«Հասցեներ գտնելու հատուկ միջոցառումներ իրականացնելիս, որոնցում կարող էին գտնվել ահաբեկչական գործողությունների մեջ ներգրավված անձինք, բնակելի շենքի բնակարաններից մեկում հատկապես վտանգավոր հանցագործը կրակ է բացել հրազենից, որի արդյունքում ԿԳԲ-ի աշխատակիցը մահացու վիրավորում է ստացել», - ասվում է ԿԳԲ-ի  մամուլի հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ