Հայաստանում անհայտ անձինք կամրջից քարեր են նետել բեռնատար գնացքի վրա

Սեպտեմբերի 27-ին, ժամը 20:30-ին, Սպանդարյան-9-րդ կիլոմետր հատվածում անհայտ անձինք կամրջից քարեր են նետել այդ հատվածով անցնող բեռնատար գնացքի վրա: Սա երթուղու այս հատվածում անօրինական գործողությունների առաջին նման դեպքը չէ: Դեպքի մասին տեղյակ է պահվել Մասիս քաղաքի ոստիկանության տարածքային բաժնին: 


«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը քաղաքացիներին կոչ է անում պատասխանատվությամբ վերաբերվել երկաթուղային ենթակառուցվածքին եւ շարժակազմին, չառաջացնել վթարներ եւ պահպանել երկաթուղու անվտանգության կանոնները: 

Ընկերությունը հիշեցնում է նաեւ գույքը վնասելու եւ երթեւեկության անվտանգությանը սպառնալիք ստեղծելու համար պատասխանատվության մասին:

 

Քաղաքականություն

Պատահարներ