Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 37-ամյա Համբարձում Ա-ի վարած Mercedes մակնիշի և 84-ամյա Գեղամ Ե-ի վարած ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գեղամ Ե-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։  

Քաղաքականություն

Պատահարներ