ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կանարյան կղզիների հրաբխի լավայի հոսքերը հասել են օվկիանոս

Իսպանական Պալմա կղզում, որը մտնում է Կանարյան կղզիների ինքնավար համայնքի կազմի մեջ, արդեն օրեր շարունակ ժայթքող Կումբրե-Վիեխա հրաբխի լավայի հոսքերը հասել են օվկիանոս։ Լավայի շփումն աղի ջրի հետ առաջացրել է վնասակար գազերի արտանետումներ։ Այս մասին հայտնում է El País թերթը։

Լավան ջրին է հասել Տասակորտե քաղաքի ափերի մոտ։ Խառնարանից մինչ օվկիանոս հասնելը տևել է 5 օր։

Կումբրե-Վիեխան ակտիվացել էր սեպտեմբերի 19-ին։ Կղզում և դրա շրջակայքում գրանցվել է սեյսմիկ բարձր ակտիվություն, արձանագրվել է ավելի քան 21 հազար ստորգետնյա ցնցում։ Տարերային աղետը ոչնչացրել է մոտ 450 շինություն, տարհանվել է 6000 մարդ։

Նշենք, որ վերջին ժայթքումը կղզում տեղի է ունեցել 1971 թվականին։

Քաղաքականություն

Պատահարներ