Խոշոր ավտովթար. «ԿՌԱԶ»-ը՝ Զվարթնոց տաճարի մոտ մեքենաների շղթայական ջարդի հեղինակ, կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում «Կռազ 250» մակնիշի բեռնատարը Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Զվարթնոց տաճարի հարևանությամբ դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «ԼԱԴԱ 2114» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «ԼԱԴԱ»-ն էլ առաջ է ընթացել, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ առաջ ընթանալով բախվել է կայանված մինի տրակտորին։ Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ երկուսը՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մյուս վիրավորն էլ՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկը։

 

 «ԼԱԴԱ 2114»-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ փրկարարները՝ օգտագործելով տեխնիկա։  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Քաղաքականություն

Պատահարներ