Արցախի ոստիկանությունը լուսանկարներ է հրապարակել թշնամու դիպուկահարի կրակոցից

Ադրբեջանական զինված ուժերի դիպուկահարի կրակոցից Մարտակերտում քաղաքացիական անձ է զոհվել: Արցախի ՆԳՆ-ը մանրամասներ է հայտնել դեպքից՝ հրապարակելով լուսանկարներ: «Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած քաղաքացիական անձը՝ Մարտակերտ քաղաքի 55-ամյա բնակիչ Արամ Տեփնանցն է: 
    Դեպքը տեղի է ունեցել կեսօրին՝ Մարտակերտ քաղաքի հարակից դաշտում: 
    Իրավապահ մարմինները կատարել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 
    Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն»: 


 

Քաղաքականություն

Պատահարներ