Իսրայելի զինվորականները կրակել են պաղեստինցիների վրա. կան տուժածներ

Պաղեստինցիները բողոքի ցույցերի են դուրս գալիս ընդդեմ հրեական նոր բնակավայրի և պահանջում վերջ դնել պաղեստինյան հողերի բռնագրավմանը։ 74 պաղեստինցի է վիրավորվել Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելցի զինվորականների և պաղեստինցիների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Պաղեստինի Կարմիր մահիկը։  

«Այսօր 74 պաղեստինցի վիրավորվել է Արևմտյան ափին Նաբլուս քաղաքի Բեյթա և Բեյթ Դաջան շրջանների մոտ իսրայելցիների հետ տեղի ունեցած բախման հետևանքով»,- նշվում է հայտարարության մեջ։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից РИА Новости-ին հայտնել են, որ զինվորականներն արձագանքել են անկարգություններին, որոնք սկսվել էին Նաբլուսից հարավ գտնվող Գիվաթ-Էվիաթար ուղեկալի մոտ։ «Անկարգություննների ժամանակ մոտ 200 պաղեստինցիներ անվադողեր են այրել և քարեր նետել ՑԱԽԱԼ-ի զինծառայողների ուղղությամբ, որոնք ի պատասխան կրակ են արձակել՝ ամբոխին ցրելու համար»,- նշվում է հայտարարության մեջ։  
 



 

Քաղաքականություն

Պատահարներ