Մարգարայի տներից մեկում հայտնաբերվել է 65-ամյա բնակչի կիսաայրված դին

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13։10-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մարգարա գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա, shamshyan.com–ը։ 

Փրկարարներն ու ոստիկանները նշված փողոցի 17 տանը հայտնաբերել են տանտիրոջ՝ 65-ամյա Մարկոս Գրիգորյանի կիսաայրված դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս մահճակալին պառկած է եղել, և վառած ծխածոտի պատճառով կրակ է առաջացել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Կայքի տեղեկություններով՝մահացածը միայնակ էր բնակվում։

Քաղաքականություն

Պատահարներ