Նոր մանրամասներ՝ Բաթումում շենքի փլուզումից. կան ձերբակալվածներ

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է Բաթումում բնակելի շենքի կորպուսի փլուզման գործով հետաքննության շրջանակում 3 մարդու ձերբակալության մասին։ Ձերբակալվածները բնակարանի սեփականատերն ու 2 աշխատողներն են։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։ 

Վերջին տվյալներով՝ փրկարարները փլատակների տակից 5 զոհի մարմին են դուրս բերել։ Զոհերից 2-ն անչափահասներ են։ Փլատակների տակ կարող է 3 երեխա լինել։ 

Քննությամբ պարզվել է, որ Մայիսի 26-ի փողոցի շենքի առաջին հարկի բնակարաններից մեկի տերը վարձել է Զ․Բ-ին և Խ․Ս-ին, որոնք անվտանգության կանոնների կոպիտ խախտմամբ իրականացրել են շինարարական և վերանորոգման աշխատանքներ, ինչն էլ փլուզման պատճառ է դարձել։

Քաղաքականություն

Պատահարներ