Թուրքիայում ռուսական անձնագրերով տղամարդիկ ծրագրել են հարձակումներ իրականացնել

Թուրքիայում վեց օտարերկրացի է ձերբակալվել լրտեսություն անելու կասկածանքով: Իրավապահները չեն հայտնել ձերբակալվածների ազգությունը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ կասկածյալները ծրագրում էին հարձակում իրականացնել օտարերկրացիների դեմ և փորձել են գաղտնի տեղեկություններ ստանալ: Կասկածյալները հսկողության տակ են գտնվել Թուրքիա ժամանելուն պես: Խուզարկության ժամանակ նրանց մոտ զենք, էլեկտրոնային կրիչներ և ռուսական անձնագրեր են հայտնաբերել:  

 

Քաղաքականություն

Պատահարներ