Էջմիածնում «Mercedes-Benz» մակնիշի բախվել է բնակելի տան պատին և բռնկվել

Հոկտեմբերի 9-ին, ժամը 23։24-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1971 թ) բախվել է բնակելի տան պատին և բռնկվել։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։38-ին, մարվել` 23։42-ին: Մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը: 

Փրկարարները վարորդին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, սահմանազատել տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։  
Վարորդը տեղափոխվել է «Էջմիածին» ԲԿ։

Քաղաքականություն

Պատահարներ