Լիբանանը մնացել էր առանց հոսանքի. էներգետիկայի նախարարը՝ էլեկտրակայանների խնդրի մասին

Լիբանանի էներգետիկայի նախարար Վալիդ Ֆայադը հայտարարել է, որ խափանումից հետո երկրի էներգահամակարգը վերադարձել է իր բնականոն գործունեությանը, հաղորդում է լիբանանյան OTV հեռուստաալիքը: 

Շաբաթ օրը Լիբանանն ամբողջությամբ  հոսանքազրկվել էր՝ երկրի երկու խոշորագույն էլեկտրակայանների աշխատանքի դադարի պատճառով։ 

«Էներգացանցը վերադարձել է իր բնականոն աշխատանքին, որը երկու խոշոր էլեկտրակայաններում վառելիքի սպառման պատճառով  դադարեցվել էր»,- ասել է նախարարը: 

 

Քաղաքականություն

Պատահարներ