ՈՒժգին պայթյուն Եմենում. կան զոհեր ու վիրավորներ

Եմենի Ադեն քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում ականապատ մեքենա է պայթեցվել: Ինչպես հաղորդում է Կատարի Al Jazerra հեռուստաալիքը, պայթյունի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: Հեռուստաալիքի տվյալներով ՝ պայթյունն իրականացվել է ավտոշարասյան ուղղությամ , որում եղել են Ադենի իշխանությունների ներկայացուցիչները: 
Al-Arabiya հեռուստաալիքը պարզաբանում է, որ պայթյունի թիրախը եղել է Ադենի վարչակազմի ղեկավարը, ով եղել է մեքենաներից մեկում: 


 

Քաղաքականություն

Պատահարներ