Պալմա կղզում լավան իր հետ եռահարկ շենքի չափով հսկայական բեկորներ է տանում

Պալմա կղզում Կումբրե Վյեխայի հրաբխի խառնարանի հյուսիսային կողմը փլվել է: Իսպանիայի Երկրաբանության եւ լեռնային ուսումնասիրությունների ինստիտուտի տվյալներով՝ փլուզումից հետո սկսել է հոսել լավան, որն իր հետ տեղափոխել է եռահարկ շենքի չափով հսկայական բեկորներ:  Ներկայում լավան ծածկել է 497 հա տարածք, ոչնչացրել ավելի քան 1186 շինություն: Տարհանվել է ավելի քան վեց հազար մարդ: 


 

Քաղաքականություն

Պատահարներ