Թաթարստանում կործանվել է L-410 ինքնաթիռը

Տարածաշրջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է, որ թեթև շարժիչով ինքնաթիռը, ըստ նախնական տվյալների, կործանվել է Թաթարստանում

РИА Новости-ի տվյալներով L-410 ինքնաթիռը, որում եղել են 20 պարաշյուտիստ և անձնակազմի երկու անդամ, կործանվել է Թաթարստանի Մենզելինսկ քաղաքում:
Լուսանկարը  ինքնաթիռի կործանման վայրից  առաջինն է:
Քիչ ուշ տեղի արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզաբանում է, որ Թաթարստանում ընկած L-410 ինքնաթիռում եղել է 23 մարդ, փրկարարական աշխատանքներ են ընթանում, երեք մարդու ճակատագիր անհայտ է:

Քաղաքականություն

Պատահարներ