ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քսենիա Սոբչակը վթարի է ենթարկվել. մեկ մարդ մահացել է, կան տուժածներ

Ռուս լրագրող և հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, Սոչիի Ադլեր քաղաքում մահացու ելքով վթարի մասնակից է դարձել: Այս մասին հայտնում է REN TV  թելեգրամյան ալիքը:  Նախնական տվյալներով՝ 2 ավտոմեքենաների ճակատային բախումը տեղի է ունեցել Ադլերից Կրասնայա Պոլյանա տանող ճանապարհին: Վթարի հետևանքով մեքենաներից մեկի ուղևորը մահացել է, 2 մարդ ծանր վիճակում հոսպիտալացվել են: Ըստ լրատվամիջոցների, Սոբչակն օդանավակայան էր գնում: Միջադեպից հետո նա թիկնապահների և օգնականների հետ տեղափոխվել է մեկ այլ մեքենա և հեռացել վթարի վայրից: Տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա: 
 

Քաղաքականություն

Պատահարներ