Ավտովթար Հրազդանում. բախվել են 25-ամյա վարորդների BMW-ները. Shamshyan. com

Հոկտեմբերի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։  Ժամը 19։00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում բախվել են 25-ամյա Միհրան Գևորգյանի վարած BMW մակնիշի 37 CG 068 համարանիշի և 25-ամյա Արմեն Խաչատրյանի վարած BMW մակնիշի 99 AX 929 համարանիշի ավտոմեքենաները։  

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել վարորդներին և ավտոմեքենաներում գտնվող ուղևորներին, սակայն վերջիններս հայտնել են, որ իրենց լավ են զգում ու հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Քաղաքականություն

Պատահարներ