ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Էջմիածնում Mercedes-ը մխրճվում ավտոտնակի մեջ

Ինչպես է հոկտեմբերի 9-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցել «կասկադյորական» ավտովթարը, երբ Երևանի բնակիչ՝ 51-ամյա Գևորգ Հովհաննիսյանը Mercedes-ով մխրճվում է ավտոտնակի տարածք։ 

 

Հոկտեմբերի 9-ին կասկադյորական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 51-ամյա Գևորգ Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սպանդարյան փողոցում՝ «Ծիրան» սուպերմարկետի հարևանությամբ,  դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիվ 46 տան ավտոտնակի պատին՝ մինչ այդ կոտրելով գազատար խողովակներն ու հայտնվել բնակչի տան տարածքում: Վթարի հետևանքով Գ. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Էջմիածին» բժշկական կենտրոն: Նրան հիվանդանոց էին ուղեկցել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վատի 1-ին դասակի ծառայողները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով։ 

Քաղաքականություն

Պատահարներ