ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում կինը կռվի ժամանակ ընկել է ավտոբուսի տակ

Ռուսաստանի մայրաքաղաքում մի կին մահացել է ավտոբուսի անիվների տակ: Տղամարդու հարվածից նա ընկել է՝ հայտնվելով ճանապարհի երթևեկելի հատվածու,  փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պարզվել է, որ հոկտեմբերի 10-ին, Կիևսկու երկաթուղային կայարանի հրապարակի մոտ, 27-ամյա տղամարդը կոնֆլիկտի ժամանակ հարվածել է կնոջը, որի հետևանքով նա ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։ Կնոջը վրաերթի է ենթարկել դեպի կանգառ շարժվող ավտոբուսը»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ։

Ստացած վնասվածքներից կինը տեղում մահացել է: Կասկածյալի ինքնությունը պարզվել է, նա բերման է ենթարկվել:

Համացանցում հրապարակված կադրերում երևում է, որ դեպքից առաջ կնոջ և տղամարդու միջև վիճաբանություն և հրմշտոց է եղել։

Քաղաքականություն

Պատահարներ