Խոշոր ավտովթար Աշտարակում․ կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 25-ամյա Արբակ Հայրապետյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Նարեկացու 57 հասցեի դիմաց դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ընկուզենուն։  

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Հայրապետյանն ու նրա ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ՝ 17-ամյա Հարություն Հ․-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։  Վթարի հետևանքով տուժել է նաև վթարի հարևանությամբ գործող ծաղկի սրահը՝ նրան պատճառելով նյութական վնաս։  

Քաղաքականություն

Պատահարներ