Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենաներից մեկը կողաշրջվել է

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Nissan Tiida և Toyota Yaris մակնիշի ավտոմեքենաները։

1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Բախման հետևանքով Toyota Yaris-ը կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։

Քաղաքականություն

Պատահարներ