Մտահոգիչ տվյալներ․ մի քանի ամսում ՀՀ տարածքում գրանցվել է 3042 վթար․ զոհվել է 246 և վիրավորվել 4051 մարդ

Այդպիսի օր չկա որ Երեւանում եւ Հայաստանի ճանապարհներին վթարներ չգրանցվեն: Բարեբախտություն է լինում, երբ այդ վթարների հետևանքով զոհեր կամ վիրավորներ չենք ունենում: Auroranews-ը հրապարակում է Armstat.am-ի ներկայացրած վիճակագրական տվյալները Հայաստանում տեղի ունեցած վթարների մասով: 

 

Վիճակագրությունը տարվա սկզբից մինչ օգոստոս ամիսն է, հետեւողական կլինենք, որ նոր տվյալներ հրապարակվելու դեպքում ներկայացնենք ձեր ուշադրությանը:  2021թ-ի հունվարից օգոստոս հանրապետությունում գրանցվել է 3042 ՃՏՊ: Զոհվել է 246 եւ վիրավորվել 4051մարդ: Միայն օգոստոսին հանրապետությունում գրանցվել է 407 վթար, որի պատճառով զոհվել է 47 եւ վիրավորվել 605 մարդ:

 

Քաղաքականություն

Պատահարներ