ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կալիֆոռնիայում թեթև շարժիչով ինքնաթիռ է ընկել բնակելի շենքերի վրա

Կալիֆոռնիայում թեթեւ շարժիչով ինքնաթիռ է ընկել բնակելի շենքերի վրա, փոխանցում է Вести լրատվականը։ Ըստ այս պահին առկա տեղեկատվության, երկու մարդ է զոհվել, եւս երկուսը վիրավորվել: Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սանտիի բնակելի թաղամասի երկու տան վրա, որտեղ ապրում է մոտ 50 հազար մարդ: 

 

Ականատեսների վկայությամբ՝ ինքնաթիռի կործանումից հետո պայթյուններ են հնչել: Տասնյակ տներ են վնասվել, երկու տուն ամբողջությամբ այրվել է, մի քանի մեքենա նույնպես ոչնչացել է կրակի պատճառով: 

 

Ենթադրվում է, որ Cessna C340 մասնավոր ինքնաթիռը Յումայից թռչել է Սան Դիեգո: Ուղևորների թիվը, ովքեր կարող էին օդանավում լինել, չի հաղորդվում: Միջադեպի հանգամանքները պարզվում են

Քաղաքականություն

Պատահարներ