Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Lexus-ը բախվել է ապառաժ քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում. կա տուժած. Shamshyan. com

Հոկտեմբերի 12-ին  խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Կոտայքի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Երևանի բնակիչ,  35-ամյա Հրայր Ալեքսանյանը  իր վարած  Lexus  GX470 մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի  3-րդ կմ հատվածում դեպի Աշտարակ ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և  մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով վարոդ Հ. Ալեքսանյանը, ում  ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատի  փրկարարները, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Քաղաքականություն

Պատահարներ