ԼՈՒՍԱՆԿԱՐ. Մարադոնան մահից հետո սկանդալի կենտրոնում է հայտնվել

Լեգենդար Դիեգո Մարադոնան նույնիսկ մահվանից հետո շարունակում է հայտնվել ամսագրերի առաջին շապիկներին սկանդալային անցյալի պատճառով, գրում է Armsport.am-ը։
 

Ինչպես հաղորդում է Eurosport-ը՝ հոկտեմբերի սկզբին նրա նախկին սիրուհիներից մեկի հայտարարությունները նոր սկանդալի մեջ են ներքաշել Մարադոնայի անունը:


 

Կինը, որի անունը Մավիս Ալվարես է, պատմել է, որ երբ ինքը 16 տարեկան էր Մարադոնան իրեն հրավիրել է հյուրանոց, ապա տուն ու ծանոթացրել թմրանյութերի հետ։ Մավիսը դադարել է դպրոց հաճախել, նրա խոսքով՝ արգենտինացին ստիպել է իրեն չշփվել նույնիսկ ծնողների հետ։ 2001-ին Մարադոնան աղջկան տարել է Բուենոս Այրես, այնտեղ նրան պահել է հյուրանոցում՝ թույլ տալով դուրս գալ այնտեղից միայն խանութ կամ կենդանաբանական այգի գնալու համար։
 

Մավիսը պատմել է, որ նախկին ֆուտբոլիստը ստիպել է իրեն մեծացնել կուրծքը, նրան բռնությունների է ենթարկել ու ստրկուհու պես վերաբերվել։ Նրա խոսքով՝ մինչև հիմա իրեն խոսել խանգարել է իր վախը։

Քաղաքականություն