![Պաշտպանության նախարարը վաճառել և գրպանել է Հայաստանին նվիրաբերված բժշկական արժեքավոր տեխնիկան. Միշել Սարիանի ահազանգը](https://auroranews.am/storage/img/base_image/old/7b0367aad675f375fe0a0f1ea6bc224e.webp)
Պաշտպանության նախարարը վաճառել և գրպանել է Հայաստանին նվիրաբերված բժշկական արժեքավոր տեխնիկան. Միշել Սարիանի ահազանգը
![Պաշտպանության նախարարը վաճառել և գրպանել է Հայաստանին նվիրաբերված բժշկական արժեքավոր տեխնիկան. Միշել Սարիանի ահազանգը](https://auroranews.am/storage/img/base_image/old/7b0367aad675f375fe0a0f1ea6bc224e.webp)
Երկու տարվա ընթացքում ես Հայաստան եմ ուղարկել ավելի քան 15 մլն դոլարի բժշկական սարքավորումներ ու պարագաներ եւ՛ Առողջապահության եւ՛ Պաշտպանության նախարարություններին: Այս մասին հայտնում է «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Միշել Սարիանը:
«Հիմա իմանում եմ, որ պաշտպանության նախարարը վաճառել եւ գրպանել է Հայաստանին նվիրաբերված արժեքավոր տեխնիկան, որը նախատեսվածէր այրվածք ստացած զինվորների համար:
Երկրից դուրս այն վաճառվել է: 700 հազար դոլարով վաճառել են և փողը գրպանել:
Ամոթ է, ինչպես կարող էր որևէ մեկը դավաճանել այսպես իր սեփական երկիրն ու իր ժողովրդին»,-հայտնել է նա:
Auroranews-ը փորձում է այս թեմայով մանրամասներ ճշտել և պարզաբանում ստանալ Պաշտպանության նախարարությունից։