Քոչարյանը հանդիպել է ԱԱԾ պահեստազորի սպաներին. որն էր հանդիպման նպատակը

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է ԱԱԾ պահեստազորի սպաներին։

 

Քոչարյանի հետ հանդիպել են «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության համահիմնադիրներ Հրանտ Եպիսկոպոսյանը, Վրեժ Արզումանյանը, Միքայել Համբարձումյանը:

 

Քննարկվել են երկրի անվտանգային խնդիրները, տարածաշրջանային հնարավոր մարտահրավերներին առնչվող հարցերը, անդրադարձ է կատարվել երկրի ներսում ձևավորված բարոյահոգեբանական մթնոլորտին:

Քաղաքականություն

Պատահարներ