Օրվա լրահոս

Այսօր Երևանի քաղաքապետարանը տեսանյութ հրապարակեց հերթական ապօրինի շինության ապամոնտաժման գործընթացից։ Auroranews-ը, ուսումնասիրելով կադրերը, նկատեց, որ դա այն նույն տարածքն էր, որտեղից երեկ ոստիկանները անհամաչափ ուժ կիրառելով հեռացնում էին տղամարդուն՝ երեխաների աչքի առաջ։ 

 

Թեմայի վերաբերյալ Auroranews-ը խոսեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ։ Նա նշեց, որ ապօրինի, ապամոնտաժման ենթակա շինության տերը հրաժարվել է ենթարկվել ոստիկանների և քաղաքապետարանի ներկայացուցիչների օրինական պօահանջին ու ագրեսիվ վարք է դրսևորել: Ըստ խոսնակի` վերջինս ապակիներ է կոտրել, հայհոյել է, ինչն և հետևել է ոստիկանների միջամտությունը: Ինչ վերաբերում է երեխաների տարածքում լինելուն` նա նշեց, որ ըստ իր արժանահավատ տեղեկությունների երեխաներին ետնամուտքով են բերել:

 

Մանրամասները` տեսանյութում:

Վերջին նորություններ