«Երրորդ օրն է փակված եմ սենյակում: Դուրս չեմ գալիս». Վահագն Դավթյանը՝ Տոկիոյից

Առողջական վիճակս գերազանց է: Տոկիոյից Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, Երեւանի քաղաքապետարանի սպորտի եւ երիտասարդության հարցերով բաժնի պետ Վահագն Դավթյանն է ասել NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:

Մարմնամարզիկը հոկտեմբերի 13-ին Հայաստանի թիմի հետ մեկնել է Ճապոնիա, որտեղ հոկտեմբերի 18-24-ն անցկացվելու է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը: Տոկիոյիում Վահագն Դավթյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եկել: Նրան մեկուսացրել են: 

«Ինքնազգացողությունս շատ լավ է: Արդեն երրորդ օրն է փակված եմ սենյակում: Դուրս չեմ գալիս: Տրամադրությանս մասին չեմ ցանկանում խոսել: Երեւանից մեկնելիս կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, պատասխանը բացասական էր»,- ասաց Վահագն Դավթյանը: 

Նշենք, որ Հայաստանի թիմն արդեն Կիտակյուշու քաղաքում է: Վահագն Դավթյանին մեկուսացրել են Տոկիոյի հիվանդանոցներից մեկում: Հայաստանի հավաքականում են նաեւ Հարություն Մերդինյանը, Գագիկ Խաչիկյանը, մարզիչ Հայկ Նազարյանը, մրցավար Հակոբ Սերոբյանը: 


 

Քաղաքականություն