ֆուտբոլային հանդիպումների ընդմիջման ժամանակը կփոփոխվի՞

ՖԻՖԱ-ն դիտարկում է ֆուտբոլային հանդիպումների ընդմիջման ժամանակը փոխելու տարբերակներ:  
Ֆուտբոլային խաղերի ընդմիջումները այժմ տևում են 15 րոպե, բայց հնարավոր է երկարեն ու հասնեն մինչև 25 րոպեի: 
Հատկանշական է, որ այդ փոփոխության նպատակը ոչ թե ֆուտբոլիստներին ավելի շատ հանգստի հնարավորություն տալն է, այլ մարքեթինգը և գովազդներին ավելի շատ ժամանակ տրամադրելը: Առաջիկայում մի քանի մրցաշարում այս փոփոխությունը կփորձարկվի: ՖԻՖԱ-ն այս հարցով որոշում կկայացնի հոկտեմբերի 27-ին կայանալիք նիստից հետո: 



 

Քաղաքականություն