Օրվա լրահոս

Հունգարիայում կայացել է գեղասահքի Budapest Trophy 2021 մրցաշարը, որում գերազանց է հանդես եկել Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը։ 

Ռիթմիկ պարից հետո Թինան և Սիմոնը երկրորդ հորիզոնականում էին։ Սակայն նրանք շատ հաջող են հանդես եկել ազատ պարի ծրագրում և հաղթել են Budapest Trophy 2021 մրցաշարում։ 

Հիշեցնենք, որ վերջերս Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը Գերմանիայում անցկացվող գեղասահքի վարկանիշային մրցաշարում Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիր էր նվաճել: 

 

Վերջին նորություններ