24–ամյա վարորդը Mercedes-ով՝ Նորագավիթի «գաի պոստի» մոտ, մխրճվել է ավտոքարշակի մեջ

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում  24-ամյա Ավագ Սահակյանը իր վարած  Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բսխվել ժողովրդին  հայտնի Նորագավիթում չգործող ճանապարհային ոստիկանության հենակետի դիմաց  Ford Transit  մակնիշի ավտոմեքենայի կայանված քարշակին:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

 Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի  կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է Mercedes-ի վարորդի և քարշակի սեփականատիրոջ ամբողջայկան տվյալները: 
 

Քաղաքականություն

Պատահարներ